Նիկոլայ Բորդյուժա. Նպատակահարմար չեմ համարում ՀԱՊԿ միջամտությունը Իրանի հարցին12 մարտի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բոլոր պետությունները հետաքրքրված են նրանում, որ հակամարտություներն արագ լուծվեն և բացառապես խաղաղ ճանապարհով, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ընդ որում, նա ընդգծել է, որ նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ միջամտությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրին: «Ներկայումս ՄԱԿ-ի կառույցները Իրանում ակտիվ գործողություններ են տանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, այս հարցին ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը: Իրանին ամերիկյան կամ իսրայելական ուժերի կողմից հնարավոր հարվածի մասին լուրերը վերջին շաբաթներս մեծացրել են ԻԻՀ-ում լարվածության մակարդակը: Լարվածության առավել բարձր մակարդակ գրանցվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ և ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են ընդունել իրանական ԿԲ-ի և նավթի արտահանման վերաբերյալ: Ընդ որում, Իրանն ակտիվորեն իր միջուկային օբյելտները տեղափոխում է գետնի տակ, որտեղ դրանք կլինեն լիակատար ապահովության մեջ: Ըստ ամերիկյան ռազմական փորձագետների, նման օբյեկտները հնարավոր կլինի ոչնչացնել միայն տակտիկական միջուկային զենքի կիարռման պարագայում: Հարցումը նաև ցույց է տվել, որ Մերձավոր Արևելքի երկրներում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 44 տոկոսը: ԱՄՆ-ում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 70 տոկոսը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |