«Արմավիա»-ն պատրաստ է դուրս գալ շուկայից, եթե «Զվարթնոցը» գները չիջեցնի

«Արմավիա»-ն պատրաստ է դուրս գալ շուկայից, եթե «Զվարթնոցը» գները չիջեցնի

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի միջև հիմնական կոնֆլիկտը օդանավակայանի վարած գնային քաղաքականության մեջ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին ասաց ավիաընկերության կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յանա Մուրադխանյանը: «Գները շատ բարձր են և «Արմավիան» մեկ օր հրաժարվեց թռիչքներ կատարել, որ «Զվարթնոցը» վերանայի իր գնային քաղաքականությունը»,- ասաց նա: Նա նշեց, որ եթե գները չիջեցվեն, Արմավիան դուրս կգա շուկայից: Մուրադխանյանը հավելեց, որ «Արմավիան» դեմ չէ շուկայում այլ հայկական ավիաընկերություններ ևս տեսնել: Այս համատեքստում, նա նշեց. «Թբիլիսիի օդանավակայանը ուղևորների սպասարկման համար վերցնում է 12 եվրո, իսկ իր ազգային ավիափոխադրողից 4 եվրո, այն դեպքում, որ մեր օդանավակայանը յուրաքանչյուր ուղևորի համար վերցնում է 20 եվրո»: Նա նաև հավելեց, որ վաղը հստակ պատասխան կներկայացվի, երբ են լինելու բանակցության վերջնական արդյունքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---