Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել 5 ջավախքցիների12 մարտի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների թեկնածուների պաշտոնական առաջադրման մեկնարկի հետ կապված: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի միպալատանի խորհրդարանում, որտեղ կա ընդամենը 131 պատգամավորական աթոռ, թեկնածուներն առաջադրվելու են համամասնական և մաժորիտար համակարգերով, 90 պատգամավորներ ընտրվելու են կուսակցական ցուցակներով, 41-ը՝ մաժորիտար համակարգով: Հաշվի առնելով այդ հանգամանքը մենք կոչ ենք անում Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների թեկնածու առաջադրել առնվազն 5 ջավախքցիների: Մենք կարծում ենք, որ այդ թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում պետք է հայտարարեն ջավախքցիներին հուզող հարցերի մասին: Մասնավորապես, դրանք են. Սամցխե-Ջավախք-Ցալկայում բնակվող հայազգի բնակիչների համար երկրորդ քաղաքացիության հեշտացված ստանալը, Սամցխե-Ջավախք-Ցալկայում կայունության, ազգամիջյան խաղաղության և համաձայնության ձեռքբերումը և պահպանումը, ազգային մշակույթի և հայոց լեզվի զարգացմանն աջակցելը և այլն»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է |