Իտալացիները գտել են դա Վինչիի կորած որմնանկարը![]() 12 մարտի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին իտալացի մասնագետների խումբը հայտարարել է, որ Ֆլորենցիայում Պալացիո Վեքիոյում հայտնաբերվել է չորս դար առաջ կորած «Անգյարիի ճակատամարտը» որմնանկարը, հաղորդում է BBC-ն: Հետազոտողները ենթադրում են, որ նկարը գտնվում է Ջորջո Վազարիի «Մարչիանոյի ճակատամարտը» որմնանկարի տակ: Ավելի վաղ, նրանք Վազարիի որմնանկարի ետևում հատուկ սարք են տեղադրել նյութից նմուշ վերցնելու համար, որը, նրանց կարծիքով, նկարի հատված է: Ստացված սև գույնի նյութը քիմիական բաղադրությամբ նման է եղել պիգմենտին, որը դա Վինչին օգտագործել է այլ աշխատանքներում, ինչպիսին է, օրինակ, «Մոնա Լիզան»: Հետազոտողները համոզված են, որ «ճիշտ տեղում են որոնում»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |