Մարտի 13-ին կմեկնարկեն Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված միջոցառումները![]() 12 մարտի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում կմեկնարկեն հայ անվանի գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները թանգարանի բակից Մաշտոց պողոտայով և Սայաթ-Նովա փողոցով քայլերթով կընթանան դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ ելույթներ կունենան, կասմունքեն մտավորականներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ: Այնուհետև հանդիսությունները կշարունակվեն Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կբացվի «Եղիշե Չարենց` դիմանկարների շարք» ցուցահանդեսը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |