Մշակվել է Հայաստանի ռազմական կրթության հայեցակարգը12 մարտի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ՀՀ զինված ուժերում զինծառայողների ռազմական կրթությունը կազմակերպվում և իրականացվում է ընթացիկ իրավական ակտերի` ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների հիման վրա: «Ընդհանուր հայեցակարգային մոտեցման բացակայության պայմաններում ՀՀ կրթական համակարգի բաղադրիչը կազմող ռազմակրթական համակարգը զարգանում է նվազ տեմպերով, ինչը դժվարություններ է առաջացնում ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների կադրային ճկուն քաղաքականության ու նրանց որակավորման գործընթացում: Պաշտպանական բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության համակարգի զարգացումը հանդիսանում է գերակա խնդիր: Ըստ այդմ` միասնական հայեցակարգային մոտեցումների իրավական ամրագրումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել զինծառայողների ռազմական գիտելիքների հմտություններին տիրապետող և բարձր որակավորում ունեցող կադրերի առաջխաղացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով նախատեսվում է երաշխավորել յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ քաղաքացիական բուհերի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Նախատեսվում է նաև կարճաժամկետ և երակարաժամկետ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական (ենթասպայական) կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի գործընթացին համահունչ:
Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |