ՄԱԿ-ը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը12 մարտի 2012 - 20:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը և երկրի նոր իշխանություններին կոչ արել պահպանել մարդու իրավունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երկուշաբթի օրն ընդունված բանաձևի համաձայն` Խորհուրդը «խորը մտահոգություն է հայտնում կապված ստացվող հաղորդագրությունների հետ ճնշումների, առանց պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման կամայական բերման ենթարկումների, ապօրինի ազատազրկման, վատ վերաբերմունքի, տանջանքների և արտադատարանական պատիժների մասին»: Ինչպես նշվում է բանաձևում, ՄԱԿ-ի ուժերը կօգնեն երկրի իշխանություններին սահմանել ազգային առաջնահերթություններն ու տեխնիկական օգնություն կտրամադրեն ժողովրդավարական կազմավորումների կառավարման, ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների պահպանման, բոլոր տեսակի զենքերի, այդ թվում` փոխադրվող զենիթահրթիռային համալիրների ապօրինի տարածման դեմ պայքար վարելու գործում:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |