Սերգեյ Լավրով. Ռուսաստանը միայնակ չի կարողանա լուծել սիրիական ճգնաժամը

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը միայնակ չի կարողանա լուծել սիրիական ճգնաժամը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում իրադրության կարգավորման մեխանիզմի ստեղծման համար ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր անդամ երկրները պետք է հաղթահարեն բոլոր տարաձայնությունները, սակայն դա անելը շատ դժվար է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մինչև մենք չհաղթահարենք բոլոր տարաձայնությունները, կարգավորման մեխանիզմը չի աշխատի»,- ասել է Լավրովը ճեպազրույցում` անգլերեն պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ Մոսկվան պարբերաբար կապ է հաստատում սիրիական կառավարության հետ և «համառորեն» կոչ է անում կարգավորել իրադրությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---