«Հրապարակ». ՀԱԿ-ի առաջին վեցնյակը հայտնի է

«Հրապարակ». ՀԱԿ-ի առաջին վեցնյակը հայտնի է

PanARMENIAN.Net - Երեկ` խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման առաջին օրը, մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում` արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկությունների, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է:

Ընդ որում, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Թերթին հաջողվել է ճշտել ցուցակի առաջին վեցնյակը: Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան:

Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես և սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում: Ըստ թերթի տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարևանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերևա մոտ օրերս:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---