Ամերիկյան սենատորներն առաջարկում են խզել Ռուսաստանի հետ ռազմական գործարքը Սիրիայի պատճառով![]() 13 մարտի 2012 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ամերիկյան սենատորներ Պենտագոն են դիմել Աֆղանստանի համար ռուսական ուղղաթիռների գնման վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտի հետ կնքված գործարքը խզելու առաջարկով ՌԴ կողմից Սիրիային զենքի շարունակական մատակարարման պատճառով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Դիմումի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առթիվ, որ կնքված գործարքների գումարները ստանում է «մի կազմակերպություն, որը, ըստ էության, հանցակից է չարագործություններին Սիրիայում»` նկատի ունենալով Բաշար Ասադի կառավարությանը զենքի մատակարարման վերաբերյալ Ռոսօբորոնէքսպորտի գործող պայմանագրերը: Սենատորների կարծիքով` ամերիկյան հարկատուները, ում հաշվին փաստացիորեն վճարվում է ուղղաթիռների դիմաց, չպետք է «այնպիսի դրության մեջ հայտնվեն, երբ նրանք անուղղակիորեն ֆինանսավորում են Սիրիայի քաղաքացիների զանգվածային սպանությունները»: Ընդհանուր առմամբ դիմումի տակ ստորագրել են 17 ամերիկյան սենատորներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |