«Ռոսկոսմոսը» մտադիր է Մարսում կայաններ ստեղծել մինչ 2030թ.13 մարտի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Մինչ 2030թ. տիեզերագնացության ռազմավարության նախագիծը նախատեսում է հետազոտական կայանների ստեղծում Մարսում, ռուսաստանցիների վայրէջքը Լուսնի վրա, Վեներայի և Յուպիտերի խորացված ուսումնասիրություն և Տիեզերքի գծով խորհրդի ստեղծում նախագահին կից: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով թերթի տնօրինության տակ գտնվող փաստաթղթին: Ավելի շուտ հաղորդվել է, որ փաստաթուղթը ներկայացվել է ՌԴ կառավարություն: «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտարարել է, որ նոր ռազմավարության ֆինանսավորումը մինչև 2030թ. կարող է կազմել 150-200 մլրդ ռուբլի տարեկան: Ինչպես գրում է թերթը, ռազմավարության նպատակն է ապահովել համաշխարհային մակարդակի տիեզերագնացություն և Ռուսաստանի ամրագրումը առաջատար համաշխարհային տերությունների եռյակում: «Օտարերկրյա գործընկերների հետ համադրությամբ «Ռոսկոսմոսը» ցանկանում է Մարսում երկարակյաց հետազոտական կայանների ցանց ծավալել»,-գրում է պարբերականը: Մինչ 2030թ. նախատեսվում է թռիչք դեպի Լուսին՝ տիեզերագնացների վայրէջքով, ինչպես նաև մերձմոլորակային տարածքի աղտոտվածության նվազեցում: «Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի դերը համաշխարհային տիեզերական շուկայում հարկավոր է հասցնել 10 տոկոսի»,-գրում է պարբերականը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |