Իտալահայերը մտադիր են սերտ համագործակցություն հաստատել Արցախի հետ

Իտալահայերը մտադիր են սերտ համագործակցություն հաստատել Արցախի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարեւորելով այն ներհայկական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---