Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ իրական երկխոսություն սկսել13 մարտի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ իրական երկխոսություն սկսել: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: «Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը և ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բազմիցս ասել են, որ խնդիր ունեն վրացական իշխանության, այլ ոչ թե վրաց ժողովրդի հետ: Բոլոր այդ հայտարարությունները միշտ ցինիկ են թվացել օկուպացիայի, էթնիկական զտումների և վրացիների հանդեպ հալածանքների պայմաններում: Վերջերս Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված որոշումը արտոնագրային ռեժիմը միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու մասին ՌԴ-ին հնարավորություն ընձեռեց, որպեսզի վերջինս նույնպես չեղյալ հայտարարի արտոնագրերը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն բանակցային գործընթացն ավարտելուց հետո, և այդ բանակցությունները վերաբերում են դեօկուպացիային, փախստականների վերադարձին և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքին»,- հայտնել է Մանջգալաձեն` հավելելով, որ «Վրաստանում կարող է լինել Ռուսաստանի միայն մեկ դեսպանատուն, այլ ոչ երեք, ինչպես ցանկանում է Ռուսաստանի Դաշնությունը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |