Կառավարությունում քննարկել են մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնման հարցերը13 մարտի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը Անցնելով օրակարագային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բյուջեն:Միջոցներն ուղղվելու են Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է 2012 և 2013 թթ. ընթացքում «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում ընդգրկվող համայնքների ցանկը: Այնուհետև քննարկվել և հաստատվել են «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարված` «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի 2010 թ. աուդիտիհաշվետվությունը և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի` 2011-2015 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հետ հաշվեստուգման իրականացման ուղղակի պայմանագրի կնքման առաջարկը: Հավանության են արժանացել նաև 2012 թ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վերանայված մրցութային փաստաթղթերի փաթեթի և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում նախագծանախահաշվային, տեխնիկական հսկողության և այլ փաստաթղթերի առաջարկների ներկայացման հրավերի օրինակելի ձևերը: Նիստում որոշվել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատվիրված և մշակված նախագծերն օգտագործել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |