EURO-2012-ի անցկացման համար Ուկրաինան ծախսել է 5 մլրդ դոլար13 մարտի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Վերջին 4 տարիների ընթացքում, Ուկրաինայում 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլրդ դոլար: Մասնավորապես, մարզադաշտերի վրա ծախսվել է 7,2 մլրդ գրիվեն, մարզական բազաների վրա` 350 մլն, իսկ օդանավակայաններն արժեցել են 10,5 մլն գրիվեն: Վերջիններիս արժեքի մեջ են մտնում բոլոր ընդունող քաղաքների թռիչքուղիները, բացառությամբ Կիևի, և Դոնեցկի ու Լվովի երկու տերմինալները: Կիևի «Բորիսպոլ» տերմինալը կառուցվել է օդանավակայանի միջոցների հաշվին, իսկ Խարկովում` ներդրողների, հայտնում է lenta.ru-ն: Որոշակի գումար է ծախսվել նաև ավտոճանապարհների շինարարության վրա: Գումարի ընդհանուր քանակը կազմել է 19,8 մլրդ գրիվեն: Եվս 2 մլրդ ծախսվել է Դնեպրի վրա կամուրջ կառուցելու համար: Պետության և մասնավոր ներդրողների ծախսած ընդհանուր գումարի չափը կազմում է ավելի քան 117 մլրդ գրիվեն: Սպասվում է, որ Ուկրաինան և Լեհաստանը մրցաշարի կազմակերպման համար միասին կծախսեն մոտ 27 մլրդ եվրո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |