Քննարկվել են 2013-2015 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի մակրոտնտեսական ցուցանիշները13 մարտի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիմշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները: Նշվել է, որ ՀՀ վարչապետի` 2011 թ. դեկտեմբերի 21-ի 1240-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան` նախարարությունները և գերատեսչությունները ներկայացրել են ոլորտային 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի շրջանակում երկու օրվա ընթացքում քննարկել ՄԺԾԾ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մեթոդաբանությունը և արդյունքները ներկայացնել վարչապետին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |