Լևոն Ջուլֆալակյանն ուրախ է, որ Հայաստանում կա Արթուր Ալեքսանյանի նման ըմբիշ13 մարտի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Ինձ ուրախացնում է այն, որ Եվրոպայի առաջնությանը երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարողացավ նվաճել ոսկե մեդալ: Մինչև մրցաշարը մենք ակնկալում էինք, որ նա հաջող հանդես կգա, քանի որ մարզումների ընթացքում զգացվում էր նրա պատրաստվածությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Ալեքսանյանը մինչև 96 կգ քաշային կարգում անցկացրել է 5 մենամարտ և բոլորում վստահ հաղթանակ տարել: Եզրափակչում նա 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Մինդաուգաս Էզեսկիսի նկատմամբ: «Նախորդ տարի Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության ժամանակ դուրս էր եկել եզրափակիչ և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Իսկ աշխարհի առաջնությանը նա պատրաստ էր ոսկե մեդալ նվաճել, սակայ չստացվեց: Ես` որպես գլխավոր մարզիչ, շատ ուրախ եմ և գոհ, որ մենք ունենք նման տաղանդավոր մարզիկ»,-հավելել է Ջուլֆալակյանը: Լևոն Ջուլֆալակյանը հույս ունի, որ Եվրոպայի չեմպիոնը կկարողանա իրեն լավ դրսևորել նաև վարկանիշային մրցաշարերում և նվաճել օլիմպիական ուղեգիր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |