Հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին ելույթ է ունենալու Երևանում13 մարտի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Երևանի «Մեցցո» ակումբում ելույթ է ունենալու հայտնի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ակումբից, հավելելով, որ նստատեղերն արժենալու են 20-100.000 դրամ: Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ծնվել է 1969 թ-ի սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Ինչքան ինձ հիշում եմ, ես շրջապատված եմ երաժշտությամբ», ասում է երգիչը, հավելելով. «երբ ես փոքր էի, իմ քույրերն ինձ համար օրորոցային էին երգում: Մեր տանը երգում են բոլորը` նույնիսկ բաղաձայն հայրս»: Երգիչն առաջին անգամ բեմ է դուրս եկել 12 տարեկանում, Մարսելի օպերայում: Ֆիորին շատ արագ ճանաչում է ստանում և հրավերներ ստանում տարբեր վայրերից: 1992 թ-ին «Ֆրանսիական երգ» մրցույթում արժանանում է առաջին մրցանակի: 1993 թ-ին նրան պատիվ է վիճակվում Ֆրանսիան ներկայացնելու « Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ Mama Corsica երգով զբաղեցնում է 4-րդ տեղը: 1994 և 1995 թ-ին նա թողարկում է երկու ձայնասկավառակ: 1997 թ-ին երգիչը մեծ վերելք ապրեց «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում ելույթ ունենալուց հետո: Գառուի և Դանիել Լավուայի հետ համատեղ ձայնագրած Belle երգը պտտվում էր ողջ աշխարհով մեկ: 2000 թ-ին մյուզիքլից դուրս գալուց հետո նա ձայնագրել է ևս 5 ալբոմ: 2010 թ-ին L’instinct masculin ալբոմը 3 ամիս անց դարձավ պլատինե: Ֆիորին Հայաստանում համերգ է ունեցել 2004 թ-ին Նունե Եսայանի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |