Ժան Պիեռ Տոմա. Եթե Սարկոզին հաղթի ընտրություններում, նա կկատարի այն, ինչ խոստացել է![]() 13 մարտի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում թափ է առնում նախընտրական նախագահական քարոզարշավը: Գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին, ելույթ ունենալով ծրագրային խոսքով, հայտարարել է, որ Եվրագոտին պետք է փոխի միգրացիոն քաղաքականությունը: Եթե դա տեղի չունենա, Փարիզը դուրս կգա Շենգենյան գոտուց: Ի՞նչ է սա, նախընտրական կարգախոսներ թե ավելին: Սարկոզիի դիրքորոշումը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է Ֆրանսիայի նախագահի ֆրանս-ռուսական գործարար կապերի զարգացման գծով հատուկ ներկայացուցիչ Ժան Պիեռ Տոման: Նա հավաստիացրել է, որ եթե Սարկոզին հաղթի ընտրություններում, նա կկատարի այն, ինչ խոստացել է: «Թունիսի իրադարձություններից հետո ապօրինի ներգաղթի ալիքը Իտալիայով տարածվեց ողջ Եվրոպայով մեկ: Այնպես որ Շենգենը ամենահաջող գաղափարը չէ»,-ասել է Ժան Պիեռ Տոման: Նա ասել է, որ արաբական աշխարհի իրադարձությունները ցույց են տալիս, որ հարկավոր է ճիշտ կառավարել իրավիճակը ռեժիմի տապալումից ու հեղափոոխությունից հետո, ասել է Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |