Մակեդոնիայում վերսկսվել են ազգամիջյան բախումները13 մարտի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի ոստիկանությունը վերջին մի քանի օրերին ձերբակալել է երկրի ալբանական և սլավոնական համայնքների միջև փողոցային բախումների առնվազն 30 մասնակիցների, հաղորդում է Associated Press-ը: Երիտասարդների խմբերի միջև զինված բախումների ընթացքում վիրավորվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի հետ կապված երկրի շատ քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցները, երկու համայնքների քաղաքական առաջնորդները կոչ են արել իրենց ցեղակիցներին զերծ մնալ բռնությունից և վեճերը լուծել քաղաքակիրթ մեթոդներով: Վարչապետ Նիկոլա Գրուևսկին խոստացել է հնարավոր ամեն ինչ անել անկարգությունների թեժացում թույլ չտալու համար: «Ցանկացած մարդ, ով կդիմի բռնության, պետք է իմանա, որ նրան կդիմակայի օրենքի ողջ ուժը»: Անկարգությունները սկսվել են, երբ քաղաքների փողոցներ է դուրս եկել ալբանական երիտասարդությունը՝ վրդովված ոստիկանության հետ բախումների ժամանակ երկու հասակակիցների սպանությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |