Մայիսի 7-ին Սիրիայում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ![]() 13 մարտի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել` 2012թ մայիսի 7-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին, հաղորդվում է երկրի Ազգային խորհրդի կայքում: Ընտրություններն առաջին անգամ տեղի կունենան ըստ 2012թ փետրվարի 27-ին հանրաքվեի արդյունքում ընդունված նոր սահմանադրության: Նոր կանոնների համաձայն, պատգամավոր կարող են դառնալ երկրում օրենքով գործող բոլոր կուսակցությունների անդամները, այլ ոչ միայն իշխող «Բաասի»: Ընդդիմադիրները, որոնք փորձում են հասնել նախագահի հրաժարականին, նոր սահմանադրությունը համարում են ոչ լեգիտիմ, ուստի նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին քիչ հավանական է: Սիրիայում արդեն մեկ տարի տևող հակամարտության ընթացքում սպանվել է առնվազն 8 հազար մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |