Արթուր Ալիքսանյան. Ես շատ ուրախ և հպարտ էի, որ կարողացա իմ երկրի համար ոսկե մեդալ նվաճել (Վիդեո)13 մարտի 2012 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով վերջերս Բելգրադի Եվրոպայի առաջնությանը հավասարը չի ունեցել և նվաճել է ոսկե մեդալ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ շատ ուրախ է մեծահասակների կազմում նվաճած առաջին մեդալի համար; «Ես շատ ուրախ և հպարտ էի, որ կարողացա իմ երկրի համար ոսկե մեդալ նվաճել: Առաջնությունն ինձ համար բավականին հաջող էր, ամենաբարդը 1/8 եզրափակիչն էր, որտեղ պայքարում էի ուկրաինացի Սերգի Ռուտենկոյի դեմ, սակայն երկու շրջաններում էլ կարողացա հաղթել»,-ասել է Ալեքսանյանը: 2011թ Եվրոպայի առաջնությանը Ալեքսանյանը հասել էր մինչև եզրափակիչ, սակայն նվաճել էր արծաթե մեդալ: Ըստ նրա, մեկ տարվա ըբնթացքում նա ջանասիրաբար աշխատել է իր սխալների վրա: «Կարծում եմ, կկարողանամ լավ հանդես գալ վարկանիշային մրցաշարերին և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հուսով եմ, որ հենց առաջին մրցաշարում կկարողանամ վարկանիշ ձեռք բերել»,-հավելել է ըմբիշը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |