Հաջորդ տարի Ռումինիայում անցկացվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես13 մարտի 2012 - 19:13 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. Ռումինիայում կազմակերպվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին և ներկայացրել տարվա կարևորագույն մշակութային ծրագրերը: Ցուցահանդեսն իրականանալու է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Բացի դրանից Պողոսյանն անդրադարձել է Երևանում ապրիլի 21-23-ը անցկացվող «Հայ գրքի «ArmBookExpo» ցուցահանդեսին Հայաստանի ու հայերի մասին գրականությամբ ռումինական հրատարակչությունների մասնակցությանը, ինչպես նաև` աշնանը նախատեսվող աշխարհի տպագիր առաջին գրքերի ցուցահանդեսին, ի թիվս այլ երկրների, ռումինական առաջին տպագիր նմուշի ներկայացմանը: Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձան նաև այս տարի Ռումինիայում անցկացվող միջազգային գիտաժողովին` նվիրված տեղի հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը, այդ ժառանգության համատեղ ուսումնասիրմանն ու գիտական գնա¬հատմանը: Քննարկվեց նաև Երևանում այս տարի նախատեսվող ռումինահայ նկարիչ Միկլոշ Յակոբովիչի անհատական ցուցահանդեսի կազմակերպական խնդիրները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |