Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին մանրամասնորեն հետաքննել խաղաղ աֆղանների գնդակահարության գործը![]() 13 մարտի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին մանրամասնորեն հետաքննել Կանդագարի միջադեպը, որտեղ ամերիկացի զինծառայողը գնդակահարել է մի քանի խաղաղ աֆղանների, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը հետաքննություն անցկացնել և բացահայտել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են տեղի ունեցածում »,-հայտարարել է ԱՄՆ նախագահը` երեքշաբթի ելույթ ունենալով Սպիտակ տանը: Ըստ նրա, ԱՄՆ այս միջադեպին լրջորեն է վերաբերում: Օբաման ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ ծրագրում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքը մինչև 2014թ ավարտը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |