Թուրքիան կարող է պատասխան տալ Դերսիմի ցեղասպանության համար, որի արդյունքում զոհվել են 15 հազար հայեր և քրդեր13 մարտի 2012 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Թունջելի նահանգում, որը ավելի վաղ հայտնի էր որպես Դերսիմ, 1937-38թթ տեղի ունեցած դեպքերի մասին գաղտնի նյութերը քննարկվում են երկրի խորհրդարանում: Այն ժամանակ թուրքական բանակի ռազմական օպերացիաների արդյունքում զոհվել է մոտ 15000 մարդ, առավելապես` հայեր և քրդեր: 1937թ այստեղ բախումներ են տեղի ունեցել թուրքական իշխանությունների և տեղի կլանների միջև: Բախումները վերածվել են ապստամբության, որը դաժանորեն ճնշվել է զորքերի կողմից: Խաղաղ բնակչության շրջանում զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, առավելապես` հայեր և քրդեր: «Դերսիմի գործընթացի» հետազոտման հանձնաժողովը պահանջել է հավաքված փաստաթղթերը հանձնել Թուրքիայի խորհրդարանին, որտեղ գոյություն ունի հատուկ կոմիտե: Առաջինն այս պահանջին արձագանքել էր վարչապետի վարչակազմը: Վարչապետի վարչակազմին ուղարկված նյութերում կա փաստաթուղթ, որը ստորագրվել է Թուրքիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարարի կողմից: Այդ փաստաթղթում լուսաբանվում են բոլոր իրադարձությունները, մասնավորապես` Դերսիմում իրականացված թալանը, ավազակությունները, որոնք կանոնավոր բնույթ են կրել: Արխիվում տեղեկություններ կան երեք գյուղերում իրականացված մասսայական սպանությունների մասին: Նախագահի վարչակազմում Դերսիմի գործով կա 103 փաստաթուղթ: Այդ փաստաթղթերից մեկում ասվում է, որ անթույլատրելի է այդ շրջանում կենդանի թողնել 14 հազար տեղաբնակներին: Եվ այդ ընթացքում 12485 բնակիչ վերաբնակեցվել է երկրի արևմտյան շրջաններում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |