ԱՄՆ-ը ևս մեկ տարով կերկարացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը![]() 14 մարտի 2012 - 09:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի կարգադրել է ևս մեկ տարով երկարացնել Իրանի դեմ միակողմանի տնտեսական պատժամիջոցների գործողությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է Կոնգրես ուղղված ծանուցման մեջ, Թեհրանում իշխանությունների գործողությունները շարունակում են «արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»: «ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում իրանական կառավարության գործողությունների և նրա վարած քաղաքականության արդյունքում ծագած ճգնաժամն այդպես էլ չհաջողվեց կարգավորել»,- ընդգծել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |