Բինյամին Նեթանյահու. Իսրայելը կպատասխանի զինադադարի խախտման ցանկացած փորձի

Բինյամին Նեթանյահու. Իսրայելը կպատասխանի զինադադարի խախտման ցանկացած փորձի

PanARMENIAN.Net - Իսրայելը կպատասխանի զինադադարի խախտման ցանկացած փորձի, հայտարարել է վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով պետհաստատությունների գլխավոր տնօրենների խորհրդաժողովում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մեր մտադրությունները պարզ են՝ միայն ահաբեկչության դադարեցումը կհանգեցնի Իսրայելի ՊՆ գրոհների դադարեցմանը»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ վերջին օրերի ռազմական գործողությունները, որոնք կոչված են պաշտպանելու Իսրայելի քաղաքացիներին, իր ղեկավարած կառավարության քաղաքականության արդյունքն են:

Անցած շաբաթ Եգիպտոսը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան խմբավորումների ու Իսրայելի հետ նոր պայմանավորվածության մասին՝ Գազայում հրադադարի վերականգնման մասին:

Իսրայելի ու պաղեստինյան խմբավորումների միջև առճակատման 5 օրում զոհվել է 25 պաղեստինցի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---