«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են անձնագրային տվյալներ

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են անձնագրային տվյալներ

PanARMENIAN.Net - Մալաթիա-Սեբաստիայում ծավալվող լուրերի համաձայն, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են որոշակի թվով անձնագրային տվյալներ ներկայացնել: Մասնավորապես, շարքային աշխատողներին` վաճառողներին կամ բանվորներին ասվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 35 հոգու անձնագրային տվյալ ներկայացնի:

Անհրաժեշտ անձնագրային տվյալների թիվը, ըստ աշխատողի ունեցած դիրքի, բարձրանում է 100-ի, 200-ի և այսպես շարունակ: Ըստ նույն լուրերի, այս գործընթացը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը. նա է անձնագրային տվյալների «պլանները» սահմանում և վերահսկում, որպեսզի դրանք իրականացվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---