ՄԻՆՍԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

PanARMENIAN.Net - Շուտով Մինսկում կսկսվի հայկական եկեղեցու շինարարությունը: Այդ մասին հաղորդել է Բելառուսի հայկական համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը` հանդիպելով Մինսկում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսնակը խոստացել է այնտեղ բնակվող հայ երեխաների համար ուղարկել մայրենի լեզվի ուսումնական ձեռնարկներ եւ կազմակերպել նրանց ամառային հանգիստը Հայաստանում: Նշենք, որ այսօր Բելառուսում բնակվում է ավելի քան 30 հազար հայ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---