Խոսրով Հարությունյանը կարող է անդամակցել ՀՀԿ-ին![]() 14 մարտի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ իր կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: «Կուսակցությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի, իսկ ընտրությունները մեծ ներդրումներ են պահանջում, և երկրորդը՝ մեր կուսակցությունը մեծ լսարան չունի և մենք բավարար չափով ձայներ չենք ստանա»,-հայտարարել է նա: Հարությունյանը նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից է կախված Հայաստանի հետագա մասնակցությունը Եվրոպայի քաղաքական կյանքին. «Հայաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիության հետ ինտեգրմանը»: Նա անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ համագումարում և նշել է, որ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ մեր հանրությանն արմատական փոփոխություններ են հարկավոր և պետք է «սկսենք առաջին հերթին ինքներս մեզանից», փոխենք գաղափարախոսությունը; Նա հավելել է, որ բանակցություններ են գնում ՀՀԿ անցում կատարելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |