Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում ողբերգություն սարքել առկա տարաձայնություններից

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում ողբերգություն սարքել առկա տարաձայնություններից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին քաղաքական ընթացքը կշարունակի մնալ հավասարակշռված և ստեղծարար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր ընթացքը կմնա հավասարակշռված, ակտիվ, ստեղծարար, հիմնված բոլոր նրանց հետ համագործակցության վրա, ովքեր պատրաստ են դրան հավասարության և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է նա:

«Մենք չենք քողարկի ունեցած տարաձայնությունները, բայց դրանցից ողբերգություն սարքել նույնպես չենք պատրաստվում»,- ասել է նա և հավելել, որ «մեր արտաքին քաղաքականության նպատակներն ունեն ռազմավարական, այլ ոչ կոնյուկտուրային բնույթ»,- ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---