Հրանտ Բագրատյան. ՀԱԿ նախընտրական ցուցակը չի կարող կազմվել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության

Հրանտ Բագրատյան. ՀԱԿ նախընտրական ցուցակը չի կարող կազմվել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը չի կարող կազմվել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության: «Վերջին քննարկումները ԱԺ-ում ցույց տվեցին, որ եթե Տեր- Պետրոսյան չկա, չկա նաև Հայ ազգային կոնգրես»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակում իր զբաղեցրած տեղը միանգամայն ընդունելի է իր համար, չնայած նրան, որ այս տարի նա չի մասնակցել ՀԱԿ ժողովներին, բացառությամբ մարտի 12-ի ժողովին:

Ինչ վերաբերում է խորհրդարանական գործունեությանը, ապա Հրանտ Բագրատյանը վստահ է, որ իր ներկայությունը ԱԺ-ում որոշակի ճնշումների տեղիք կտա իշխանությունների կողմից: Ընդ որում, նա անդրադարձել է նաև ՀՀ նախագահի ելույթին ՀՀԿ 13-րդ համագումարում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը պետք է մտածի կկարողանա նա արդյոք մեկ տարի անց վերընտրվել նախագահի պաշտոնում, քանի որ իր ելույթում գործողությունների կոնկրետ ծրագիր չնախանշեց:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---