ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ26 փետրվարի 2004 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երկրի այլ պաշտոնական անձանց հետ հանդիպմումների ընթացքում քննարկել է համագործակցության հարցեր տնտեսության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային` Գյուլը կոչ է արել պաշտոնական Մոսկվային առավելագույնս նպաստել դրա կարգավորմանը` օգտագործելով դրա համար իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Թուրքիան ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչ այդ վերջինս պետք է գնա իր կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքներից, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Վ.Պուտինին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |