ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈԻՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԻՐ ՀՈՂԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը ձգտում է ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը: Սակայն, եթե բոլոր հնարավորությունները սպառվեն, ապա մենք արդարացված իրավունք ունենք ցանկացած ճանապարհով ազատագրել մեր հողերը»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Նրա կարծիքով` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ադրբեջանական կողմի հայտարարությունները «ադրբեջանական հողերի բռնազավթման» վերաբերյալ «ճիշտ ուղղություն» կտան ղարաբաղյան հակամարտության մասին ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի աշխատանքին: «Ես համոզված եմ, որ Թ. Դեւիսի առաջիկա զեկույցում իրենց արտացոլումը կգտնեն բոլոր խնդիրները»,- նշել է Ի. Ալիեւը: Նրա խոսքերով` զեկույցը հնարավորություն կտա հասնել տվյալ հարցի «արդարացի քաղաքական գնահատականին»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---