ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻՆ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀՈՆՈՐԱՐՈՎ

PanARMENIAN.Net - Բուդապեշտում հայ սպայի սպանության համար ձերբակալված ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի պաշտպանությամբ, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Հունգարիայի «Սեդենի ի կոլլեգի» փաստաբանական գրասենյակը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, հաղորդել է հունգարա-ադրբեջանական բարեկամության միության նախագահ Սվետլանա Աբդուլլաեւան: Նրա խոսքերով, փաստաբանական գրասենյակը տեղեկացրել է նրան Ադրբեջանից պաշտոնական նոտարի կողմից հաստատված «Սեդենի ի կոլեգի»-ի անունով լիազորագիր ուղարկելու անհրաժեշտության մասին, որտեղ նշված փաստաբանական բյուրոյին կհանձնարարվի ապահովել Ռ.Սաֆարովի պաշտպանությունը: Ընդ որում այդ գործի առնչությամբ առաջին եւ երկրորդ ատյաններում պաշտպանության համար փաստաբանական գրասենյակի հոնորարը կկազմի 10 հազար ԱՄՆ դոլար: Հունգարացի փաստաբանների կարծիքով, դատավարությունը պարտադիր կերպով կկայանա Բուդապեշտում, եւ միայն վերջնական դատավճռի կայացումից հետո կարող է խոսք գնալ այն մեղադրյալի հայրենիքում կրելու մասին, ասել է Ս.Աբդուլաեւան: Նշենք, որ ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը մտադիր է Բուդապեշտ գործուղել ադրբեջանցի երկու հայտնի փաստաբանի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---