ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ27 փետրվարի 2004 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Եվրախոհրդարանն ընդունել է «Եվրամիության (ԵՄ) քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» բանաձեւը` մշակված շվեդ պատգամավոր Պեռ Գարթոնի կողմից: Ի թիվս այլ հարցերի բանաձեւի նախագիծը պարունակում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վիճարկելի դրույթ` առաջարկելով ԵՄ-ին սատարել Բաքու-Երեւան-Նախիջեւան երկաթգծի վերագործարկման դիմաց «ադրբեջանական գրավյալ տարածքները» վերադարձնելու ծրագրին: Այս դրույթի դեմ հանդես են եկել պատգամավորական մեծամասնությունը` ի դեմս Եվրոպական ժողովրդական (քրիստոնեա-ժողովրդավարական) եւ «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունները, ներկայացնելով այն բանաձեւից հանելու առաջարկ: Արդյունքում, Եվրախորհրդարանը ձայների զգալի մեծամասնությամբ մերժել է Ադրբեջանի կողմից եվրոպական ատյաններում առաջ մղվող եւ որպես քարոզչական զենք կիրառվող վերոհիշյալ «փոխանակման տարբերակը», ինչը որակվում է այն որպես հակամարտության կարգավորման մեջ փուլային լուծման անցնելու փորձ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսպիսով ԵՄ-ն եւս մեկ անգամ հրաժարվեց ղարաբաղյան հարցում միակողմանի որոշում ընդունելուց եւ, դրանով, կարգավորման հիմնախնդրում ավելորդ բարդություններ ստեղծելուց: Բազմաթիվ պատգամավորներ համաձայն էին նաեւ, որ բանակցությունները պետք է շարունակվեն ձեռք բերված մակարդակի հիման վրա, եւ միայն երկխոսության շարունակումը կարող է ապահովել խաղաղ կարգավորում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |