ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը վերահաստատել է 1987 թվականին իր իսկ կողմից ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տվյալ դրույթը արտացոլվել է Եվրախոհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած «ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» բանաձում, որը պատրաստել էր շվեդ պատգամավոր Պեռ Գարթոնը: Միեւնույն ժամանակ եվրոպացի պատգամավորները մերժել են Հայաստանի շրջափակման մասին դրույթից հանել Թուրքիային, որպես երկրի, որն Ադրբեջանի հետ միասին իրականացնում է Հայաստանի շրջափակումը: Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրանց կողմից կիրառվող նման պատժամիջոցները, նախօրեին ընդունած Եվրախորհրդարանի բանաձեւում ընդգծվել է Հայկական ատոմակայանի փակման հարցի նրբությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---