Հայ պատգամավորները երիտասարդ սերնդից սովորելու բա՞ն ունեն![]() 14 մարտի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան: ԱԺ նախագահի խոսքերով` օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտեղ ուսանողները կարող են շփումներ ունենալ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, այդ թվում` լավագույն իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների հետ: Ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեությունը` ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրությամբ նախանշված լիազորություններն ու պարտականությունները, նաեւ` պահպանում իշխանության երեք թեւերի միջեւ հավասարակշռումների եւ հակակշռումների մեխանիզմները: ԱԺ նախագահի հետ զրույցում ուսանողներն անդրադարձան քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Երիտասարդների խնդրանքով պարոն Նիկոյանը խոսեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի խնդրի մասին` ասելով, որ գործող հարաբերակցությունն ամենաարդյունավետն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով` ԱԺ նախագահն այն բնորոշել է որպես երիտասարդ գործիչներ պատրաստելու լավ դպրոց, օգտակար համարել երիտասարդների խորհրդատվական ձայնը որոշումներ կայացնելիս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |