ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԴԵՄ ԵՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - Գերմանական «Շտեռն» ամսագիրը եւ RTL հեռուստաընկերությունը համատեղ սոցիոլոգիական հարցումներ են կատարել 10 հազար գերմանացիների հետ` պարզելու համար նրանց վերաբերմունը Թուրքիայի Եվրոմիությանը լիիրավ անդամակցության առնչությամբ: Հարցման տվյալների համաձայն` հարցվողների 57 տոկոսը դեմ է եղել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելուն, 38 տոկոսը` կողմ, 500-ը դժվարացել են պատասխանել այս հարցին: Նշենք, որ վերջերս Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը խոստացել է օժանդակել Անկարային Եվրամիությանն անդամակցելու հարցում, պայմանով, որ բարեկարգումները շարունակվեն իրագործվել:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---