Լիբանանի նախագահը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Սիրիայում![]() 14 մարտի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը Բեյրութում Իրանի նախագահի խորհրդականի հետ հանդիպման ընթացքում շեշտը դրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի հարաբերությունների ընդլայնման վրա: Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Ընդգծվել է, որ եթե Սիրիային հարված հասցվի, ապա դրանից նախ և առաջ օգուտ կքաղի Իսրայելի սիոնիստական ռեժիմը: Սուլեյմանի կարծիքով, արաբական պետությունները պետք է շարունակեն տարածաշրջանի պետությունների հետաքրքրություններն արտացոլող քաղաքականություն վարել: Իրանը և Լիբանանը, որպես սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի առաջավորներ, պետք է համագործակցեն և բանակցություններ անցկացնեն, հայտնում է iran.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |