Սիրիայում 1,4 մլն մարդու սով է սպառնում![]() 15 մարտի 2012 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում 1,4 մլն մարդու սով է սպառնում: Նման տվյալներ է բերել ՄԱԿ Գյուղատնտեսական սննդի կազմակերպությունը (Food and Agricultural Organisation - FАО), հայտնում է France 24-ը: «2011թ. մարտից չդադարող անկարգությունները լուրջ մտահոգություն են առաջացնում սննդի անվտանգության առումով, հատկապես ռիսկային խմբերում»,-ասվում է հայտարարության մեջ: Ռիսկային են համարվում Հոմսի, Համի, Դամասկոսի, Դերաայի, Իդլիբի բնակիչները, հայտնում է ՌԲԿ-ն: Որպես հետևանք, 2011 հուլիսից դեկտեմբեր սննդամթրեքի գների կտրուկ աճ է արձանագրվել: Այս պահի դրությամբ FАО-ն Սննդի համաշխարհային կազմակերպության (World Food Programme) աջակցությամբ հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիային: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |