ԶԼՄ-ներում հայտնվել է Բաշար Ասադի և նրա տիկնոջ անձնական նամակագրությունը15 մարտի 2012 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian թերթի տնօրինության տակ է հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու նրա տիկնոջ Ասմայի անձնական նամակագրությունը: Թերթը հրապարակել է հաղորդագրությունների մի մասը: Արխիվը, որտեղ մոտ 3 հազար հաղորդագրություն կա, որ ուղարկվել է էլեկտրոնային փոստով, The Guardian-ին են փոխանցել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները: Պարբերականը պնդում է, որ մանրակրկիտ ստուգում է հաղորդագրությունների իսկությունը, սակայն, ըստ թերթի, կեղծիքի հավանականությունը ևս չի կարելի բացառել»: Նամակագրությունից, մասնավորապես,, կարելի է ենթադրել, որ Սիրիայում հակակառավարական ցույցերի սկսվելուն պես նա բազմիցս խորհրդատվություն է ստացել Իրանի պաշտոնյաներից, ինչպես նաև Թեհրանի հետ կապված միջնորդներից: Նամակները վկայում են նաև, որ Ասադը ձևավորել է մերձավոր խորհրդականների մի խումբ, որոնք կարող են անմիջական կապ հաստատել Ասադի հետ նրա էլփոստի միջոցով: The Guardian-ը նաև մեջբերում է Ասադի տիկնոջ նամակագրությունը Քաթարի էմիրի դստեր հետ, որը խորհուրդ է տալիս Սիրիայի նախագահին հեռանալ պաշտոնից: Նամակում ասվում է նաև, որ այդ դեպքում Ասադի ընտանիքը կարող է ապաստան ստանալ Դոհայում: Նամակները նաև բացահայտում են նախագահի ընտանիքի անձնական կյանքի որոշ մանրամասներ: Մասնավորապես, նամակներից կարելի է իմանալ, որ Ասմա Ասադը մի քանի հազար դոլար է ծախսել մոմերի, մոմակալների վրա, որոնք պատվիրել է ինտերնետով: Նամակագրությունից հայտնի է դառնում նաև, որ Ասադը, շրջանցելով պատժամիջոցները, հավելվածներ և երաժշտություն է գնել App Store ինտերնետ-խանութից: Նա նախընտրել է Right Said Fred, New Order, LMFAO կոմպոզիցիաները, ինչպես նաև քանթրի-երգիչ Բլեյք Շելտոնի երգերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |