Պետքարտուղարություն. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի![]() 15 մարտի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները շարունակում են հաստատակամորեն հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնելու գործին, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը ճեպազրույցում, հաղորդում է գերատեսչության կայքը: «Այդ հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Մենք կողմերին կոչ ենք անում իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից կամ ճարտասանությունից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |