«Հայկական ժամանակ». Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ անդամ դառնալը լայն արձագանք է գտել15 մարտի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ անդամ դառնալը լայն արձագանք է գտել: Facebook-ի օգտատերերից մեկը տեղադրել է 2007 թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դալլաքյանի նախընտրական հանդիպումներից մեկի տեսագրությունը: Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում բակային հանդիպման ժամանակ Դալլաքյանն ասում է. «Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, թոշակը խի՞ ա ցածր, որովհետև Սերժ Սարգսյանը, երբ Մոնտե-Կառլո է գնում և կոնը պետք է խաղա (այսինքն` ղումար), դնում ա 50 հազար դոլար: Հասկանու՞մ եք` էդ ի՞նչ ա նշանակում, այսինքն` ստավկեն, երբ սկսում ա, դնում ենք 50 հազար: Այ, էդ ձեր փողերն ա, սաղիդ փողերն ա: Այսինքն, ձեզ ձեռ են առնում. 20 դրամ թոշակ են բարձրացնում, ասում են` բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»: Թերևս, նաև այս ելույթի շնորհիվ է Դալլաքյանն ընտրվել Աժ պատգամավոր, ու դեռ այդ «ելույթի» մանդատը չսպառված` դառնում ` Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության անդամ: Մեկ այլ օգտատեր էլ այս ամենին արձագանքել է այսպես. «Հարց. ինչու՞ է Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանի մոնտե-կառլոյական սեանսների մասին այդքան գունեղ արտահայտվելուց հետո դարձել Հանրապետական: Պատասխան. որովհետև Սերժիկն ասել է` այ տղա, քեզ որ խելոք պահես, հետս կտանեմ մոնտե-կառլոներում ման կտամ»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |