«Ժողովուրդ». Ո´չ Հովիկ Աբրահամյանը, ո´չ էլ Ջոնիկ Աբրահամյանը այլևս պատգամավոր չեն դառնա

«Ժողովուրդ». Ո´չ Հովիկ Աբրահամյանը, ո´չ էլ Ջոնիկ Աբրահամյանը այլևս պատգամավոր չեն դառնա

PanARMENIAN.Net - Ո´չ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ո´չ էլ նրա եղբայրը` Աժ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, այլևս պատգամավոր չեն դառնա: Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշել է Աբրահամյան եղբայրների փոխարեն առաջադրել Կարինե Պողոսյանին: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ ՀՀԿ-ի այս անհայտ թեկնածուն Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենն է` մասնագիտությամբ ֆիզիկոս: Պարզապես ընտրվել է չեզոք մարդ, որը չի ընկալվում որպես արտաշատյան որևէ կլանի ներկայացուցիչ: Հայտնի է, որ Արտաշատում Հովիկ Աբրահամյանն իր թևն ունի, Ալիկ Աարգսյանը` իր, Հովհաննես Ղազարյանը`հայտնի Գազի Հովոն` իր, դե մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ`պաշտոնապես իր: Սրանք միայն ՀՀԿ-ի «թևերն» են:

ԲՀԿ-ն էլ այնտեղ ներկայացված է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի դեմքով:

 Ուշագրավ
---