Կահիրեի ուսանողները բողոքում են Օսկարի արժանացած իրանական ֆիլմի դեմ![]() 15 մարտի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Պարսիկ կինոռեժիսոր Ասգար Ֆահրադիի «Ամուսնալուծություն» ֆիլմը, որն այս տարի արժանացավ Օսկարի որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ, որը նաև «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակակիրն էր 2011թ., հանվել է ցուցադրությունից Եգիպտոսի խոշորագույն Կահիրեի համալսարանում մահմեդական ուսանողների բողոքների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովսստին, հղում անելով արաբական «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթին: Սունի ուսանողները մեղադրում են ֆիլմի հեղինակներին շիա գաղափարախոսության քարոզման մեջ ու պահանջել են արգելել ֆիլմի ցուցադրությունը: Ուսանողները նաև հայտարարել են, թե Իրանն աջակցում է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին, նշանակում է, իրնական ֆիլմերը չպետք է ցուցադրվեն Եգիպտոսում, որտեղ հաղթել է հեղափոխությունը: Համալսարանի ղեկավարությունը հանել է կինոնկարը ցուցադրությունից: «Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» ֆիլմն առաջին իրանական ֆիլմն է, որը հաղթեց Բեռլինի կինոփառատոնում, իսկ Նադերին ու Սիմինին խաղացած դերասանները «Ոսկե արջ» ստացան տղամարդու և կնոջ դերակատարումների համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |