Էդվարդ Նալբանդյանը Միշլին Կալմի-Ռեյին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով![]() 15 մարտի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը Ժնևում տեղի է ունեցել Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական և քաղաքական գործիչներ, Ժնևի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասել է. «Վերջին տարիներին դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել. դրանք արտացոլվել են երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական փոխայցելություններով, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնադրմամբ: Հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, այլև դրանց որակով և խորությամբ: Հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր փոխադարձ ջանքերն իրենց արդյունքներն են տվել` առավել խորացնելով երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Ձեզ հանձնել Պատվո շքանշանը մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում Ձեր նշանակալից ավանդի համար»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |