«Մայքրոսոֆթ Հայաստան»-ը մտահոգված է իր արտադրանքի հայաֆիկացմամբ15 մարտի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնում «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը կանցկացնի քննարկում Մայքրոսոֆթի արտադրանքի հայաֆիկացման շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Քննարկում-միջոցառման նպատակն է ավելի լայն մասնագիտական շերտեր ներգրավել այս գործընթացին և բարձրացնել թարգմանության որակը։ Միջոցառմանը ելույթով հանդես են գալու «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարարի խորհրդական Վահե Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, Biline ընկերության նախագահ Հայկ Խանջյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, որից հետո կմեկնարկի ազատ քննարկում։ Հիշենք, որ վերջերս մեկնարկել է Մայքրոսոֆթի նոր թողարկված օպերացիոն համակարգի՝ Windows 8-ի հայաֆիկացված տարբերակը, որին կարող են աջակցել բոլորը՝ համապատասխան ֆորումում քվերակելով նախընտրած բառերի օգտին։ Մայքրոսոֆթ ընկերությունը փետրվարի 29-ին ներկայացրեց ընկերությունը Mobiel World Congress ցուցահանդեսի ժամանակ։ Windows 8-ը նախկին տարբերակներից առանձնանում է նրանով, որ ունի բոլորովին նոր ինտերֆեյս՝ Metro ոճ անունով և նախագծված է համատեղելի լիենլու թե՛ սովորական համակարգիչների հետ և թե՛ պլանշետների։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |