ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԽՈՇՈՐՆԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ28 փետրվարի 2004 - 18:41 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալն ամենախոշորներից մեկն է` հաշվի առնելով հանրապետության բնակչության թիվը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, այդ ծավալները կպահպանվեն նաեւ ապագայում: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, նշել է դիվանագետը, ապա դրա ծավալը չի փոխվել նախորդ տարվա համեմատությամբ: Ընդ որում նա դժվարացել է խոսել այդ օգնության վերջնական թվի մասին, քանի որ այդ հարցը լուծվելու է ԱՄՆ Կոնգրեսում, մի քանի ամսվա ընթացքում: Թեւե, Ջ.Օրդուեյի խոսքերով, Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության գումարների այդքան մեծ տարբերությունը չափազանց հրատապ է եւ մշտապես բարձրացվում է Կոնգրեսում: Նա նշել է, որ Վաշինգտոնի վարչակազմը առաջարկել է ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալը` հաշվի առնելով ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացման հարցերում պաշտոնական Բաքվի կարիքները, ինչպես նաեւ Կասպից ծովի խնդիրը: Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալն ու ձեւը չեն անդրադառնա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա, ընդգծել է ԱՄՆ դեսպանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |