Վրաստանի Մլեթա - Լարսի ճանապարհահատվածում երթևեկությունը սահմանափակ է![]() 15 մարտի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 15-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա - Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակ է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա- Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը բաց է, իսկ Գուդաուրի(Պոստա)-Լարսի հատվածում` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Գուդաուրի (Պոստա)-Լարսի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |